Հետևեք մեզ։

Շվեյցարիայի վերին պալատի արտաքին հանձնաժողովը ևս ընդունեց արցախահայության վերադարձի վերաբերյալ բանաձևը. Արցախի ՄԻՊ-ն արձագանքել է

23:06, 21 հունվար 2025
Շվեյցարիայի վերին պալատի արտաքին հանձնաժողովը ևս ընդունեց արցախահայության վերադարձի վերաբերյալ բանաձևը. Արցախի ՄԻՊ-ն արձագանքել է

Շվեյցարիայի Խորհրդրանի վերին պալատի՝  արտաքին հարաբերությունների հանձնաժողովն այսօր  ընդունել է արցախահայության վերադարձի շուրջ միջազգային համաժողով հրավիրելու բանաձևը։

 

Հիշեցնենք, որ նախորդ տարի Ազգային Խորհրդի ստորին պալատի' արտաքին հարաբերությունների հանձնաժողովը ընդունեց այս բանաձևը։

 

Որոշմանն անդրադարձել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը, գրելով.

 

«Շվեյցարիայի խորհրդարանի վերին պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը ևս ընդունել է Արցախի ժողովրդի վերադարձի շուրջ միջազգային համաժողով հրավիրելու բանաձևը։ Կանտոնների խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի 6 կողմ, 1 դեմ, 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունված այս բանաձևը անցնելու է արդեն հաջորդ և վերջին փուլ՝ քննարկվելու է լիագումար նիստում։

 

Դրական արդյունքի դեպքում բանաձևը օրենքի ուժ է ստանում և դաշնային խորհուրդը (գործադիրը) պարտավորվում է անկախ իր կամքից և դիրքորոշումից զբաղվել  համաժողովի կազմակերպմամբ»: