Ուկրաինայի առաջնորդին Բեռլինում ընդունել է Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը։
Այս մասին հայտնում է գերմանական dw.com-ը։
Զելենսկին Գերմանիայի նախագահի հյուրերի գրքում գրություն է թողել. «Միասին մենք կհաղթենք և կվերադարձնենք խաղաղությունը Եվրոպա»։
Զելենսկին հանդիպում է նաև Գերմանիայի կանցլեր Շուլցի հետ։
Միաժամանակ, ըստ ՏԱՍՍ-ի թղթակցի, Շոլցը Զելենսկիին ընդունել է զինվորական պատվո կարգով, չնայած նրան, որ վերջինս աշխատանքային, այլ ոչ պետական այցով է գտնվում Գերմանիայում։
Հանդիպման ավարտին կողմերը հանդես կգան մամուլի ասուլիսով։