Բրիտանական կառավարությունն իր քաղաքացին զգուշացրել է ՀՀ տարածքում տեղաշարժը կազմակերպելիս։
Հաղորդագրությունում ասվում է․
«Հայաստան-Ադրբեջան սահման Ադրբեջանի հետ սահմանը շարունակում է փակ մնալ. FCDO-ն` Արտաքին գործերի, Համագործակցության և զարգացման գրասենյակը, խորհուրդ է տալիս զերծ մնալ Հայաստանի և Ադրբեջանի միջև արևելյան սահմանից 5 կմ հեռավորության վրա բոլոր ճանապարհորդություններից՝ երկու երկրների միջև լարվածության պատճառով։
Իջեւան-Նոյեմբերյան Մ16/Հ26 ճանապարհ․ FCDO-ն խորհուրդ է տալիս զերծ մնալ Իջևան-Նոյեմբերյան քաղաքների միջև M16/H26 ճանապարհի երկայնքով երթևեկից՝ սահմանային լարվածության պատճառով»։