Հետևեք մեզ։

Ադրբեջանի նպատակներն ամբողջությամբ ձախողվել են. ՀՀ ՊՆ-ն դեսպաններին է ներկայացրել մայիսի 11-12-ի սադրանքի հետևանքները

15:11, 14 մայիս 2023
Ադրբեջանի նպատակներն ամբողջությամբ ձախողվել են. ՀՀ ՊՆ-ն դեսպաններին է ներկայացրել մայիսի 11-12-ի սադրանքի հետևանքները

ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում մայիսի 14-ին Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա դեսպանությունների ռազմական կցորդների և Եվրամիության դիտորդական առաքելության ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացվել է բրիֆինգ, որի ընթացքում ներկայացվել են մանրամասներ ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ` մայիսի 11-ից 12-ը ՀՀ Գեղարքունիքի մարզի ուղղությամբ ադրբեջանական սադրանքի հետևանքով ստեղծված իրավիճակի վերաբերյալ:

 

Ռազմական կցորդներին ներկայացվել է օպերատիվ տեղեկատվություն գործողությունների ընթացքի, ուղղությունների և կիրառված միջոցների, ինչպես նաև մարտական գործողությունների ընթացքում և դրան հաջորդող ժամանակահատվածում Ադրբեջանի կողմից տարածվող պաշտոնական ապատեղեկատվության վերաբերյալ:

 

Նշվել է, որ ՀՀ ԶՈՒ անհրաժեշտ պաշտպանական գործողությունների արդյունքում ադրբեջանական ռազմական գործողությունների նպատակներն ամբողջությամբ ձախողվել են։