Ալեքսանդր Սիրունյանը որոշել է հետ վերցնել իր թեկնածությունը ԲԴԽ անդամի պաշտոնից։
«Ես որոշել եմ կամովին իմ թեկնածությունը հանել. պետք է խնդրեմ ԱԺ-ն չքվեարկի», - ասել է Սիրունյանը։
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ նրա որոշման պատճառը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացությունն է։