Հետևեք մեզ։

Պնդում եմ, որ Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում մնացած տրանսպորտային միջոցների սեփականատերերը գույքահարկ չվճարեն․ Արմեն Խաչատրյան

12:41, 22 հունվար 2025
Պնդում եմ, որ Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում մնացած տրանսպորտային միջոցների սեփականատերերը գույքահարկ չվճարեն․ Արմեն Խաչատրյան

Պնդում եմ, որ նախագծի մեջ մտցվի նորմ, համաձայն որի՝ Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում մնացած տրանսպորտային միջոցների սեփականատերերը ևս գույքահարկ չվճարեն։ Այս մասին ԱԺ-ում ելույթ ունենալիս ասել է ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը։

«Ինչպես նաև ԼՂ բռնի տեղահանման ժամանակ ՀՀ շատ քաղաքացիների տրանսպորտային միջոցներ մնացել են այնտեղ, այդ մարդիկ գույքահարկի հետ կապված խնդիրներ են ունենում։

Գույքահարկի ազատման ժամանակահատվածը պետք է լինի այն ժամանակահատվածը, երբ փաստացի առևանգվել է տրանսպորտային միջոցը կամ դրա սեփականատերը կորցրել է այն տնօրինելու հնարավորությույնը»,-ասաց Խաչատրյանը։