Որևէ վեճ, ծեծկռտուք չի եղել ու չի կարող լինել, հատկապես, վարչապետի ներկայությամբ։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը՝ հերքելով լուրերը, թե իր և Տվուշի մարզպետ Հայկ Ղալումյանի միջև անտառահատումների խնդրի առնչությամբ ծեծկռտուք է եղել կուսակցության վարչության նիստի ընթացքում։
Սարգսյանն ասել է, որ ՔՊ վարչության նիստում ինքը ունեցել է ինքնաքննադատական ելույթ, քննադատել է իրենց կուսակցությանը, կառավարությանը։ Ըստ պատգամավորի՝ ինքնաքննադատությունը չի եղել Տավուշի մարզպետի առնչությամբ, քանի որ անտառահատումների հարցը Շրջակա միջավայրի նախարարության տիրույթում է։
«Դիմել եմ Քննչական կոմիտե ու գլխավոր դատախազին, ՔԿ-ում արդեն ընթացք է տրվել, առաջիկայում հրապարակումներ կլինեն, մնացած հարցերը ուղղեք իրավապահ մարմիններին»,- նշել է Սարգսյանը։