Պանաման նամակ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին՝ բողոքելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Պանամայի ջրանցքի նկատմամբ վերահսկողություն հաստատելու մտադրության մասին հայտարարություններից, ասվում է Պանամայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։
«Պանաման նամակ է հղել նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության ելույթի ժամանակ արված հայտարարությունների վերաբերյալ, երբ նա խոստացել էր, որ ԱՄՆ-ը կվերադարձնի Պանամայի ջրանցքը։
Նյու Յորքում ՄԱԿ-ում Պանամայի ներկայացուցիչ Էլոյ Ալֆարո դե Ալբան ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին ուղղված նամակում հիշեցրել է, որ ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն՝ երկրները պետք է իրենց միջազգային հարաբերություններում զերծ մնան ուժի սպառնալիքից կամ կիրառումից՝ ուղղված ցանկացած պետության տարածքային ամբողջականությունը կամ քաղաքական անկախությունը»,- ասված է Պանամայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։
Թրամփն իր երդմնակալության խոսքում ասել է, որ ԱՄՆ-ը մտադիր է վերականգնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը, որը, ըստ նրա, «հանձնվել է Պանամային», բայց այժմ հայտնվել է չինական ազդեցության տակ։
Նա նաև մեղադրել է Պանամային ամերիկյան նավերի, այդ թվում՝ ԱՄՆ ռազմածովային ուժերի նավերի նկատմամբ անարդար վերաբերմունքի մեջ՝ նշելով, որ Միացյալ Նահանգներին սպառնում են ուռճացված վճարներ ջրանցքից օգտվելու համար։
Պանամայի առաջնորդ Խոսե Ռաուլ Մուլինոն կտրականապես մերժել է Պանամայի ջրանցքի նկատմամբ վերահսկողություն հաստատելու Թրամփի պնդումները: