ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրել է Արսեն Թորոսյանի թեկնածությունը, հաղորդում են ԱԺ-ից։
ՀՀ ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը հունվարի 22-ի նիստում հայտնել է, որ կայացած քվեարկության արդյունքում 64 կողմ ձայնով Արսեն Թորոսյանն ընտրվել է: 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 65-ը: