ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Թուրիքիայի Բոլու նահանգի լեռնադահուկային հանգստավայրում հյուրանոցում բռնկված հրդեհի կապակցությամբ։
«Բոլուի լեռնադահուկային հանգստավայրում տեղի ունեցած ողբերգությունը ցնցում է։ Ցավակցում եմ զոհվածների ընտանիքներին։ Տուժածներին շուտափույթ ապաքինում եմ մաղթում»,- գրել է նա X-ի իր էջում։
Թուրքիայում այսօր սգո օր է հայտարարված: