Հետևեք մեզ։

Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Դավոս՝ մասնակցելու համաշխարհային տնտեսական ֆորումին

16:21, 22 հունվար 2025
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Դավոս՝ մասնակցելու համաշխարհային տնտեսական ֆորումին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 23-ին կմեկնի Դավոս՝ մասնակցելու համաշխարհային տնտեսական ֆորումին։

«Արմենպրես» հետ զրույցում այս մասին հայտնեց վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։

«Վարչապետն այսօր մասնակցում է Ազգայի ժողովի հարցուպատասխանին, Դավոս կատարվելիք այցը նախատեսված է հունվարի 23-ին»,-նշեց Բաղդասարյանը։

Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի և այլ երկրների ղեկավարների միջև տնտեսական ֆորումի շրջանակներում հնարավոր հանդիպումներին և այցի մասին այլ լրացուցիչ տեղեկատվությանը՝ խոսնակը նշեց, որ վարչապետի աշխատակազմի լրատվության և հանրային կապերի վարչությունը պատեհ պահին կհրապարակի այցի մանրամասները։