Հետևեք մեզ։

Կառավարության որոշմամբ՝ Սահակյանց ստուդիան զրկվում է անհատույց տրամադրված տարածքից

17:10, 22 հունվար 2025
Կառավարության որոշմամբ՝ Սահակյանց ստուդիան զրկվում է անհատույց տրամադրված տարածքից

ՀՀ կառավարության որոշման համաձայն, Սահակյանց Ստուդիային զրկում են  տարածքից, որը տրամադրվել էր անհատույց  2014 թ․-ին կնքված պայմանագրով և դեռ երկար տարիներ պետք է ծառայեր երեխաներին և ուսանողներին կրթելու, բազմաթիվ երեխաներին հյուրընկալելու՝ հայկական անիմացիային ծանոթացնելու և նոր անիմացիոն ֆիլմեր ու նախագծեր ստեղծելու նպատակին։  այս մասին ասված է ստուդիայի տարածած հայտարարությխն մեջ։

 

«Ոմանք կարծում են, որ դա այնքան էլ կարևոր ԳՈՐԾ չէ․․․

 

Ինչևէ․․․

 

Ցանկանում ենք հայտնել ձեզ, որ կապված իրավիճակի հետ դասընթացների նոր ուսումնական տարվա ընդունելությունը կտեղափոխվի անհայտ ժամանակահատվածով․․․Հետևեք էջին տեղեկացված լինելու համար։

 

Այն, ինչ մեզ չի սպանում , դարձնում է ավելի ուժեղ․․․»,-ասված է հայտարարության մեջ։