Հետևեք մեզ։

Փաստաբանների պալատի միջնորդությամբ` ընդդիմադիր 31 պատգամավոր դիմել է Սահմանադրական դատարան. Սիմոն Բաբայան

17:44, 22 հունվար 2025
Փաստաբանների պալատի միջնորդությամբ` ընդդիմադիր 31 պատգամավոր դիմել է Սահմանադրական դատարան. Սիմոն Բաբայան

Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը գրում է.

 

«Հարգելի՛ գործընկերներ,
Այսօր, ՀՀ փաստաբանների պալատի միջնորդությամբ, ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր 31 պատգամավոր դիմել է Սահմանադրական դատարան՝ վիճարկելու Հարկային օրենսգրքի՝ փաստաբանությանը վերաբերող խնդրահարույց դրույթների սահմանադրականությունը: 

 

Մասնավորապես, Սահմանադրական դատարան ներկայացված դիմումով հայցվել է որոշել Հարկային օրենսգրքի 254-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի համապատասխանությունը

 

Սահմանադրության 29-րդ, 60-րդ, 61-րդ, 64-րդ, 67-րդ, 78 րդ, 81-րդ հոդվածներին և ՀՀ Ազգային ժողովի կողմից 2024 թվականի հունիսի 12-ին ընդունված՝ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» թիվ ՀՕ-285-Ն ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի համապատասխանությունը Սահմանադրության 73-րդ հոդվածին»: