Պետք է դադարենք ֆորպոստ լինել, մենք պետք է դադարենք հպատակ լինել։ Այս մասին ԱԺըում ելույթ ունենալիս ասաց Նիկոլ Փաշինյանը։
«Մենք պետք է դադարենք հպատակ լինելուց, պետք է պատասխանենք մի պարզ հարցի՝ ուզու՞մ ենք ունենալ պետություն, թե՞ ոչ, ուզու՞մ ենք ունենալ ինքնիշխանություն, անկախություն, թե՞ դա մեզ համար ֆուտլյար է։ Հպարտությամբ ասում եմ՝ այդ ֆուտլյարից դուրս ենք եկել։ Չենք գնում մեր պետության համար ձեռք պարզում սրան-նրան, մենք մեր պետության համար ձեռք ենք պարզում մեր քաղաքացուն՝ այս պետության տիրոջը։ Եւ այդ քաղաքացին պետք է կանգնի իր կողքին, ֆորմալ՝ կարող է մեր կողքին, բայց իրականում՝ իր կողքին»,-ասաց Փաշինյանը և հավելեց՝ այդ գումարը քաղաքացին աջ գրպանից հանում դնում է ձախ գրպանը։