Պրոդյուսեր, դերասան Մենչը՝ Արմեն Պետրոսյանն ինստագրամյան իր էջի սթորի բաժնում պատասխանել է «Ֆուլ Հաուս»-ի 10-րդ եթերաշրջանի մասին համացանցում տարածված տեսանյութերին ու կեղծ լուրերին:
«Վերջին օրերին շատ նամակներ եմ ստանում հեռուստադիտողներից, այն մարդկանցից, ովքեր շատ էին սիրում «Ֆուլ Հաուս» նախագիծը:
Տիկ-տոկ-ում էջեր կան, որոնք տարածում են, որ դուրս է եկել «Ֆուլ հաուս»-ի 10-րդ եթերաշրջանը:
Քանի որ ես հանդիսանում եմ այդ նախագծի պրոդյուսերը, ուզում եմ հստակ և վստահ ձեզ ասել, որ «Ֆուլ Հաուս»-ի 10-րդ եթերաշրջան չկա և չի լինելու»,- ասել է Մենչը: