Հայաստանի հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը Մյոնխենգլադբախի «Բորուսիայից» տեղափոխվեց երկրորդ Բունդեսլիգայի առաջատար «Կայզերսլաուտերն», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
Կողմերը կնքել են կես տարվա վարձակալության պայմանագիր։
Ամռանը Հրանտ-Լեոն Ռանոսը կվերադառնա «Բորուսիա»։