Լոս Անջելեսի հյուսիսում կրկին հրդեհներ են բռնկվել։ Կրակի մակերեսը հասել է գրեթե 10 000 ակրի (4 հզ հեկտար)։
Մոտ 31 հազար մարդ պարտադիր տարհանման ծանուցումներ է ստացել Լոս Անջելեսում նոր հրդեհի պատճառով, հայտնում է CBS News-ը՝ հղում անելով իշխանություններին։
«Լոս Անջելեսի շրջանի շերիֆ Ռոբերտ Լունան ասել է, որ շրջանի 31,000 բնակիչ ծանուցվել է պարտադիր տարհանման մասին, ևս 23,000 մարդ նախազգուշացվել է հնարավոր տարհանման մասին»,- ասվում է զեկույցում։