Հետևեք մեզ։

Տավուշում «սահմանազատման» պրոցեսի ընթացքն ու լուծումները կկանխորոշեն ՀՀ-ի հեռանկարը տարածաշրջանում. Աբրահամյան

11:48, 23 հունվար 2025
Տավուշում «սահմանազատման» պրոցեսի ընթացքն ու լուծումները կկանխորոշեն ՀՀ-ի հեռանկարը տարածաշրջանում. Աբրահամյան

 

Իշխանությունը սահմանազատման գործընթացի վերաբերյալ սահմանափակվում է «ռելիզային» կամ կցկտուր տեղեկություններով, ինչը պրոցեսի վերաբերյալ մեր քաղաքացիների անհանգստությունն էապես մեծացնում է։ Այս մասին գրում է ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

 

«Հատկապես Տավուշում իրականացվող «սահմանազատման» պրոցեսի ընթացքն ու լուծումները, առանց չափազանցման, կկանխորոշեն Հայաստանի հեռանկարն այս տարածաշրջանում` գոյության, ինքնուրույնության և, իհարկե, հեռանկարի առումով:

 

Իշխանությունն այս ընթացքում փորձելու է դաշտը լցնել տարաբնույթ կեղծ թեմաներով, դրանք թեժացնել, որպեսզի սահմանազատման թեման մնա ստվերում և իր համար լրացուցիչ գլխացավանք չառաջացնի», գրում է պատգամավորը:

Վերլուծական