Եվրամիությունը թաքնված օրակարգ չունի, մեր նպատակն է նպաստել կողմերին համապարփակ խաղաղության հասնելուն։
Այս մասին Բրյուսելում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ եռակողմ հանդիպումից հետո մամուլի հաղորդագրության մեջ ասել է Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելը։
Նա նշել է, որ Փաշինյանը և Ալիևը հուլիսին կհանդիպեն Բրյուսելում։