Նիկոլ Փաշինյանը Վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանին գործուղել է Լոնդոն։
«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի` 1. Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանին 2025 թվականի փետրվարի 11-14-ը գործուղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն (Լոնդոն)` ՄԱԿ-ի Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի կողմից կազմակերպվող՝ Եվրոպական վիճակագիրների կոնֆերանսի բյուրոյի հանդիպմանը մասնակցելու նպատակով»,-նշված է վարչապետի որոշման մեջ։