Հետևեք մեզ։

Մենք չենք կարող թույլ տալ, որ 21-րդ դարում մի երկիր ներխուժի և փորձի գաղութացնել մյուսը. Ռյուտե

13:21, 23 հունվար 2025
Մենք չենք կարող թույլ տալ, որ 21-րդ դարում մի երկիր ներխուժի և փորձի գաղութացնել մյուսը.  Ռյուտե

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը համաշխարհային առաջնորդներին կոչ է արել ուժեղացնել, այլ ոչ թե նվազեցնել աջակցությունն Ուկրաինային։

Այս մասին Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումում Ուկրաինային նվիրված միջոցառման ժամանակ ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։

«Մենք իսկապես պետք է ակտիվացնենք և չնվազեցնենք մեր աջակցությունն Ուկրաինային», - ասել է գլխավոր քարտուղարը:

Մարկ Ռյուտեն ընդգծել է պատերազմի հետագիծը փոխելու կարևորությունը՝ զգուշացնելով, որ առաջնագիծը սխալ ուղղությամբ է շարժվում։

Նրա խոսքով, դա անելու համար կա երեք կարևոր պատճառ. «Առաջինը, հենց Ուկրաինայի համար: Մենք չենք կարող թույլ տալ, որ 21-րդ դարում մի երկիր ներխուժի և փորձի գաղութացնել մյուսը: Երկրորդ, քանի որ Չինաստանը, Հյուսիսային Կորեան, Իրանը և Ռուսաստանը միասին են աշխատում: Վատ գործարքը նշանակում է, որ ՌԴ նախագահը «լավ է անում» Հյուսիսային Կորեայի, Իրանի և Չինաստանի առաջնորդներին: Երրորդ, քանի որ եթե Ուկրաինան պարտվի պատերազմում, ՆԱՏՕ-ի անդամները կկանգնեն տրիլիոնավոր հավելյալ ծախսերի՝ իրենց բանակն ուժեղացնելու համար, ինչը շատ ավելի բարձր է, քան ներկայումս նախատեսված է»։

 

Վերլուծական