Կրասնոդարի միջնակարգ դպրոցում իր հասակակիցների վրա դանակով հարձակված դեռահասը ծնողների հետ արտաքսվել է Հայաստան, «Կոմերսանտ»-ին հայտնել են Կրասնոդարի երկրամասի ՆԳՆ գլխավոր վարչության մամուլի ծառայությունից։
Ավելի վաղ Կրասնոդարի Պրիկուբանսկի դատարանը դպրոցականին մեղավոր էր ճանաչել զենքի գործադրմամբ խուլիգանության մեջ և դատապարտել 30 հազար ռուբլու տուգանքի։
Կրասնոդարի թիվ 94 հանրակրթական դպրոցում միջադեպը տեղի է ունեցել անցյալ տարվա դեկտեմբերի 6-ին։ Դպրոցի միջանցքում աշակերտների միջև կոնֆլիկտի ժամանակ դեռահասներից մեկը հանել է դանակը և դանակահարել հասակակցի ոտքին։
Հետաքննության ընթացքում պարզվել է, որ դեռահասի ծնողները՝ ՀՀ քաղաքացիները, ապօրինի գտնվել են Ռուսաստանում, և դատարանը որոշել է նրանց արտաքսել։ Կարգադրիչները ընտանիքին ուղեկցել են Միներալնիե Վոդի քաղաքի սահմանային հսկողության կետ, որից հետո դեռահասին և նրա ծնողներին օդային ճանապարհով ուղարկել են Հայաստան։