Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույցի ընթացքում չեն քննարկել ՀՀ գործունեությունը ՀԱՊԿ շրջանակներում։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Այդ թեման չի քննարկվել նախագահի և վարչապետի հեռախոսազրույցի ժամանակ»,- ասել է Պեսկովը։
Անդրադառնալով այսօր ՀՀ արտաքին հետախուզական վարչության հրապարակած զեկույցում ՀԱՊԿ-ին առնչվող թեմային՝ Պեսկովը նշել է, որ Հայաստանը դեռ չի հայտարարել ՀԱՊԿ-ից դուրս գալու մտադրության մասին։