Հետևեք մեզ։

Ես Ադրբեջանին կոչ եմ անում ապահովել ԼՂ նախկին ինքնավար մարզի բնակչության անվտանգությունն ու իրավունքները. Շառլ Միշել

21:51, 14 մայիս 2023
Ես Ադրբեջանին կոչ եմ անում ապահովել ԼՂ նախկին ինքնավար մարզի բնակչության անվտանգությունն ու իրավունքները. Շառլ Միշել

Հաճելի էր այսօր Բրյուսելում հյուրընկալել նախագահ Ալիևի և վարչապետ Փաշինյանի հինգերորդ հանդիպումը։ Մեր քննարկումները կենտրոնացել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման ճանապարհի առաջընթացի վրա։ Այս մասին հայտարարել է ԵԽ նախագահ Շառլ Միշելը՝ Փաշինյանի և Ալիևի հետ հանդիպումըց հետո։

 

 

«Ղեկավարները կիսում էին Հարավային Կովկասում խաղաղության հաստատման պատրաստակամությունը: Ես բարձր եմ գնահատում նրանց ջանքերը:

 

Խաղաղության պայմանագրի շուրջ ԱՄՆ-ում վերջին դրական բանակցություններից հետո պետք է պահպանվի Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ վճռական քայլեր ձեռնարկելու թափը։

 

Երկրների առաջնորդները պայմանավորվել են վերսկսել սահմանային հարցերի շուրջ երկկողմ հանդիպումները։ Նրանք հաստատել են հավատարմությունը 1991թ. Ալմաթիի հռչակագրին և Հայաստանի (29,800 կմ/ քառակուսի) և Ադրբեջանի (86,600 կմ/քառակուսի) տարածքային ամբողջականությանը: Վերջնական սահմանազատումը կհամաձայնեցվի բանակցությունների միջոցով։

 

Կապի հետ կապված՝ կողմերը հստակ առաջընթաց գրանցեցին տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակմանն ուղղված իրենց քննարկումներում։ Այս թեմայի շուրջ դիրքորոշումներն այժմ շատ մոտ են միմյանց, մասնավորապես՝ դեպի Նախիջևանև Նախիջևանով երկաթուղային կապերի վերաբացման վերաբերյալ: Նրանց համապատասխան խմբերին հանձնարարվել է վերջնական համաձայնություն հաստատել երկաթուղային կապերի բացման եղանակների և անհրաժեշտ շինարարական աշխատանքների վերաբերյալ՝ կոնկրետ ժամանակացույցով։ Նրանք նաև պայմանավորվեցին օգտվել Համաշխարհային մաքսայինկազմակերպության աջակցությունից այս աշխատանքին աջակցելու համար:

 

Մարդասիրական հարցերի վերաբերյալ քննարկումներում ես ընդգծեցի անհրաժեշտությունը, որայն զինվորները, ովքեր պարզապես մոլորվել և մյուս կողմ են անցել, կշարունակեն ազատարձակվել արագ ընթացակարգով։ Մենք քննարկել ենք նաև անհայտ կորածների ճակատագրի և ականազերծման ուղղությամբ աշխատանքների ակտիվացման կարևորությունը:

 

Մենք շարունակեցինք քննարկումները նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում բնակվող հայերի իրավունքների և անվտանգության հարցերի շուրջ։

Ես Ադրբեջանին կոչ արեցի միջազգային հանրության հետ համատեղ ջանքերով ապահովել Լեռնային Ղարաբաղի նախկին ինքնավար մարզի բնակչության անվտանգությունն ու իրավունքները:

 

Ես բարձրաձայնեցի նաև Բաքվի և այդ բնակչության միջև թափանցիկ և կառուցողական երկխոսության անհրաժեշտության մասին։ Կարծում եմ, որ կարևոր է զերծ մնալ թշնամական հռետորաբանությունից, բարեխղճորեն ներգրավվել և առաջնորդություն ցուցաբերել՝փոխընդունելի լուծումների հասնելու համար։

 

ԵՄ-ն թաքնված օրակարգ չունի. Մեր միակ նպատակն է օգնել Հայաստանին և Ադրբեջանին հասնել համապարփակ և արդար խաղաղության։ Մենք պատրաստ ենք նպաստել նրանց համատեղ ջանքերին։ Մենք պայմանավորվել ենք բրյուսելյան հանդիպումներն անցկացնել այնքան հաճախ, որքան անհրաժեշտ է։ Առաջնորդները կրկին կհանդիպեն Բրյուսելում հուլիսին։ Եվ ինչպեսարդեն հրապարակայնորեն հայտարարվել էր, մենք նույնպես շատ մոտ ապագայում կրկին կհանդիպենք Ֆրանսիայի նախագահ Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Շոլցի հետ Քիշնևում Եվրոպական քաղաքական համայնքի 2-րդ գագաթնաժողովի շրջանակում։ Ես նաև մտադիր եմառաջնորդներին հրավիրել ևս մեկ նման հանդիպման՝ հոկտեմբերին Գրանադայում կայանալիք ԵՀԽ երրորդ գագաթնաժողովի շրջանակներում»,- ասված է Միշելի հայտարարության մեջ։