Հետևեք մեզ։

Մենք փորձելու ենք հավասարակշռություն ստեղծել Եվրամիության հետ մեր հարաբերություններում և Ռուսաստանի հետ հարաբերություններում․ Փաշինյան

17:00, 23 հունվար 2025
Մենք փորձելու ենք հավասարակշռություն ստեղծել Եվրամիության հետ մեր հարաբերություններում և Ռուսաստանի հետ հարաբերություններում․ Փաշինյան

Մենք որոշեցինք որդեգրել հավասարակշռված և հավասարակշռող արտաքին քաղաքականություն, ինչը նշանակում է, որ մենք փորձելու ենք հավասարակշռություն ստեղծել Եվրամիության հետ մեր հարաբերություններում և Ռուսաստանի հետ հարաբերություններում: Հայաստանը հավասարակշռված հարաբերություններ է փորձում ստեղծել նաև  տարածաշրջանային տերությունների հետ: Այս մասին այսօր Դավոսում՝ համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում կազմակերպված պանելային քննարկման ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։

Անդրադառնալով հարևանների հետ հանդիպմանը, Փաշինյանը կարևորեց Իրանի հետ հարաբերությունները, իսկ Թուրքիայի պարագայում, ասաց, որ Հայաստանը փորձում է կարգավորել հարաբերությունները։

«Փորձում ենք խաղաղության գործարք կնքել Ադրբեջանի հետ, ինչը հեշտ չէ։ Բայց մյուս կողմից, ես չեմ կարծում, որ դա անհնար է: Դա կարող է տարօրինակ թվալ, բայց, իրոք, մենք կասկածելիորեն թափանցիկ ենք մեր բոլոր միջազգային գործընկերների հետ մեր մտադրություններում:  

Այո, մենք որոշել ենք մերձենալ Եվրամիությանը, բայց մենք շատ ինտենսիվ փորձում ենք մեր դիրքորոշումը կիսել Իրանի հետ։ Մենք փորձում ենք շատ ակտիվորեն կիսել մեր դիրքորոշումը Ռուսաստանում և մեր բոլոր գործընկերների հետ»:

Փաշինյանն ընդգծեց, որ Հայաստանն անկախ երկիր է և այդկերպ է կառուցում իր հարաբերությունները, միևնույն ժամանակ չմոռանալով հավասարակշռության մասին, որովհետև դրա խախտումը կարող է բերել ծանր հետևանքների։

 

Վերլուծական