Հետևեք մեզ։

ՍիվիլՆեթը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Տիգրան Ավինյանի

17:14, 23 հունվար 2025
ՍիվիլՆեթը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Տիգրան Ավինյանի

Սիվիլիթաս հիմնադրամը (ՍիվիլՆեթի մայր կազմակերպությունը) դատական հայց է ներկայացրել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի դեմ և պահանջում է ուղիղ եթերում հրապարակայնորեն ներողություն խնդրել Սիվիլիթաս հիմնադրամից՝ «մեդիան մեզ մոտ դառել ա մի հատ մեծ աղբանոց» արտահայտության համար։

 

Տիգրան Ավինյանը 2024-ի դեկտեմբերի 18-ին «Ֆակտոր» հեռուստաընկերության եթերում նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի հետ բանավեճի ընթացքում արձագանքելով իրեն ուղղված մեղադրանքներին և իր ընտանիքի վերաբերյալ ՍիվիլՆեթի և Կազմակերպված կոռուպցիայի և հանցավորության լուսաբանման նախագծի (OCCRP)՝ «Ավինյանների բիզնեսը՝ պետական գումարների անուղղակի շահառու» հետաքննական հոդվածին, հայտարարել էր. «Մեդիան մեզ մոտ դառել ա մի հատ մեծ աղբանոց»։

 

Հաղորդավարի նկատառումից հետո ասել էր, թե խոսքը որոշների, ոչ թե բոլորի մասին է։ Սիվիլիթաս հիմնադրամը Ավինյանից դրամական փոխհատուցում չի պահանջում։

Ինքը՝ Ավինյանը, ավելի վաղ դատական հայց է ներկայացրել նշյալ հոդվածի համար, պահանջում է հերքում և 3 մլն դրամ։

 

Վերլուծական