Հետևեք մեզ։

Աջակցում եմ Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերին. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հանդիպել է Փաշինյանին

17:33, 23 հունվար 2025
Աջակցում եմ Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերին. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հանդիպել է Փաշինյանին

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Դավոսում հանդիպել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս մասին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը գրել է X սոցիալական ցանցի իր էջում։

«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ արդյունավետ քննարկում ունեցանք ՆԱՏՕ-Հայաստան երկխոսության և համագործակցության շարունակման շուրջ։

Հարավային Կովկասի տարածաշրջանը կարևոր է համաշխարհային անվտանգության համար: Ես աջակցում եմ Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերին»,- գրել է նա։

Վերլուծական