Հետևեք մեզ։

Ո՞վ է ՔԿ նախագահի տեղակալը․ նա այսօր է ազատվել դատախազությունում աշխատանքից

17:41, 23 հունվար 2025
Ո՞վ է ՔԿ նախագահի տեղակալը․ նա այսօր է ազատվել դատախազությունում աշխատանքից

Ինչպես հայտնել ենք՝ Փաշինյանի որոշմամբ Արմեն Գևորգյանն այսօր նշանակվել է Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ։ Hayastan.news-ը բաց աղբյուրներից տեղեկացավ, որ Արմեն Մացակի Գևորգյանը Քննչական կոմիտե է տեղափոխվել ՀՀ գլխավոր դատախազությունից։

 

Արմեն Գևորգյանը դատախազությունում  ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալն էր, այնուհետև  դատախազության բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործություններով գործերի վարչության պետն էր:

 

Պաշտոնից ազատվել է հունվարի 23-ին՝ հրամանը ստորագրվել է այսօր, և նույն օրը նա նշանակվել է ՔԿ նախագահի տեղակալ։

 

Նշենք, որ Արմեն Գևորգյանի կինը՝ Լիանա Սարգսյանը ևս աշխատում  Քննչական կոմիտեում՝ որպես գլխավոր մասնագետ։ Արմեն Գևորգյանը դատախազությունում աշխատանքի է անցել 2021-ի մայիսին։ 

Վերլուծական