Ռուսաստանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարությունների ղեկավարներ Սերգեյ Լավրովը և Արարատ Միրզոյանը հունվարի 21-ին Մոսկվայում կայացած բանակցությունների ընթացքում քննարկել են հարցերի լայն շրջանակ։
Այս մասին այսօր կայացած ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Զրույցն անկեղծ էր, բայց ամեն ինչ չէ, որ տեսախցիկի առաջ էր: Շատ բան տեղի ունեցավ փակ դռների հետևում: Երեք ժամ անցավ փակ դռների հետևում, այնպես որ կարող եմ ասել, որ իսկապես անկեղծ խոսակցություն է եղել կողմերի համար առանձնահատուկ նշանակություն ունեցող բազմաթիվ կետերի շուրջ»,-ասել է Զախարովան։