Հետևեք մեզ։

Արցախում որպես անհետ կորած որոնվող քաղաքացին հայտնաբերվել է

23:02, 14 մայիս 2023
Արցախում որպես անհետ կորած որոնվող քաղաքացին հայտնաբերվել է

 

Մայիսի 12-ին հաղորդվել էր Մուշեղ Շահբազյանի (ծնված 1960թ.) անհայտ կորելու վերաբերյալ։

 

Ոստիկանության քրեական հետախուզության, պետական պահպանության վարչությունների և Մարտակերտի շրջանային բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկված որոնողական աշխատանքների արդյունքում, Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղի վարչական տարածքում Մ.Շահբազյանը հայտնաբերվել է ողջ և առողջ վիճակում։

 

Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը։