Հետևեք մեզ։

Հայտնաբերվել է երեկ ծննդյան օրը նշած տղամարդու մարմինը

20:42, 23 հունվար 2025
Հայտնաբերվել է երեկ ծննդյան օրը նշած տղամարդու մարմինը

Հունվարի 23-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Շենգավիթի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Նոր Խարբերդ Աջափնյակ փողոցում գտնվող տներից մեկում տղամարդու դի կա: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

 

Ոստիկանները նշված տան բազմոցին կիսապառկած վիճակում, դեմքը և մարմնի տարբեր մասերը վնասվածքի հետքերով հայտնաբերել են Լոռու մարզի բնակիչ 39-ամյա Արտաշես Մ.-ի դին:

 

Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում ՀՀ Քր. օր.-ի 155-րդ հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

 

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ երեկ մահացածի ծննդյան օրն է եղել, իսկ նշված տանը նա ապրում էր վարձակալական հիմունքներով: 

Վերլուծական