Հետևեք մեզ։

ԱՄՆ-ն օտարել է Գագիկ Խաչատրյանի որդիների բռնագանձված առանձնատունը․ Hetq.am

19:38, 23 հունվար 2025
ԱՄՆ-ն օտարել է Գագիկ Խաչատրյանի որդիների բռնագանձված առանձնատունը․ Hetq.am

Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի որդիների ամերիկյան առանձնատունը վաճառվել է: Այս մասին գրում է «Հետքը»:

 

Ամերիկյան պետությունն այն օտարել է 36 մլն դոլարով: Գործարքը տեղի է ունեցել 2 շաբաթ առաջ:

 

Հիշեցնենք, որ Լոս Անջելեսի Վեսթվուդ շրջանի Հոլմբի Հիլզ թանկարժեք թաղամասի այս տունը (հասցեն՝ 530 South Mapleton Drive) Գուրգեն և Արտյոմ Խաչատրյանները կառուցել են 2017 թ.՝ մինչ այդ քանդելով նույն տարածքում գտնվող և 1927 թ. կառուցված առանձնատունը: Վերջինս իր հողամասով նրանք ձեռք էին բերել 2011 թ. 14,4 մլն դոլարով:

 

Նախկին բարձրաստիճան պաշտոնյայի որդիներին պատկանած ընդհանուր անշարժ գույքի մակերեսը 5224 քմ է, իսկ նոր առանձնատան տարածքը՝ 3126 քմ:

 

Երկհարկանի վիլլան ունի 11 ննջասենյակ, 27 լոգասենյակ/զուգարան, ճաշասենյակ, ընտանեկան սենյակ, սպասավորների սենյակներ, տնային կինոթատրոն, գրադարան, մեդիա/երաժշտական սենյակ, հանգստի սենյակ, գրասենյակ, գինու մառան, նկուղ, ավտոտնակ, լվացքատուն, բակում կա լողազավան»։

Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։

Վերլուծական

Ամենաընթերցվածները