Հետևեք մեզ։

Տեղի է ունեցել Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կառավարման խորհրդի հերթական նիստը

07:05, 24 հունվար 2025
Տեղի է ունեցել Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կառավարման խորհրդի հերթական նիստը

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կառավարման խորհրդի հերթական նիստը:

Տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանը նախարարին և խորհրդին է ներկայացրել  2024 թվականի տարեկան հաշվետվության նախագիծը: Խորհրդի կողմից հաստատումից հետո քննարկվել և հաստատվել է նաև տեսչական մարմնի որակի ապահովման վարչության 2024 թվականի 4-րդ եռամսյակի հաշվետվությունը: 

Ամփոփելով նիստը` Անահիտ Ավանեսյանը մի շարք առաջարկներ է արել տեսչական մարմնի գործունեության բարելավման և վերահսկողական մեխանիզմների ուժեղացման ուղղությամբ: 

Աշխատանքներն առավել արդյունավետ դարձնելու համար նախարարն առաջարկել է տեսչական մարմնի գործընկերներին չխուսափել նաև օրենսդրական փոփոխությունների առաջարկներ ներկայացնելուց:

Վերլուծական

Ամենաընթերցվածները