Հետևեք մեզ։

Թրամփը որոշել է հանրայնացնել Քենեդու և Մարտին Լյութեր Քինգի սպանության փաստաթղթերը

07:09, 24 հունվար 2025
Թրամփը որոշել է հանրայնացնել Քենեդու և Մարտին Լյութեր Քինգի սպանության փաստաթղթերը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է հանել «գաղտնի» դասակարգումը երկրի 35-րդ նախագահ Ջոն Քենեդու և նրա եղբոր՝ սենատոր Ռոբերտ Քենեդու, ինչպես նաև քաղաքացիական իրավունքների պաշտպան և քարոզիչ Մարտին Լյութեր Քինգի սպանություններին վերաբերող փաստաթղթերից։

Bloomberg-ը հաղորդում է, որ դեռ հայտնի չէ, թե արդյոք այս որոշումը կտարածվի վերոհիշյալ քրեական գործերի հետ կապված բոլոր փաստաթղթերի վրա։

Նշենք, որ Ջ.Քենեդին սպանվել է 1963 թվականի նոյեմբերի 22-ին, իսկ Մարտին Լյութեր Քինգը՝ 1968 թվականի ապրիլի 4-ին։

Վերլուծական

Ամենաընթերցվածները