Միջազգային ասպարեզում խոշոր պետությունների միջև աշխարհաքաղաքական մրցակցությունը սրվում է, միջուկային տերությունների միջև ուժային բախման ռիսկերը մեծանում են: Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։
«Աշխարհում աճող հակամարտությունների և սրված աշխարհաքաղաքական մրցակցության ֆոնին մեծանում են խոշոր պետությունների միջև ուժային բախման ռիսկերը, այդ թվում՝ միջուկային տերությունների մասնակցությամբ», - նշել է Շոյգուն։
Շոյգուի խոսքով` արևմտյան երկրները գաղափարական և արժեքային ագրեսիա են սանձազերծել Ռուսաստանի և Բելառուսի դեմ։
«Ներքին իրավիճակն ապակայունացնելու, հասարակական բարքերը խարխլելու և խորթ նեոլիբերալ գաղափարախոսություն պարտադրելու փորձերը շարունակվում են», - նշել է նա։