Թուրքիայում երեկ անցկացվել է նախագահական ու խորհրդարանական ընտրություններ։
Քվեատուփերի 99,93 տոկոսի մշակման արդյունքներով` Էրդողանը հավաքել է ձայների 49,34 տոկոսը, իսկ նրա հիմնական մրցակից Քըլըչդարօղլուն՝ 45 տոկոս։ Եթե ոչ մի թեկնածու չհավաքի ձայների 50%-ը, ապա մայիսի 28-ին երկրում կանցկացվի ընտրությունների երկրորդ փուլ։
Թուրքական ընդդիմությունը նախօրեին արդեն հայտարարել էր ընտրությունները կեղծելու մասին և հորդորել չվստահել պաշտոնական աղբյուրներին։