Հետևեք մեզ։

Ստամբուլի հայկական դպրոցի նախկին մասնաշենքի վրա զինված հարձակում է տեղի ունեցել

11:42, 24 հունվար 2025
Ստամբուլի հայկական դպրոցի նախկին մասնաշենքի վրա զինված հարձակում է տեղի ունեցել

Ստամբուլի հայկական Դադյան դպրոցի նախկին մասնաշենքի վրա զինված հարձակում է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Ակօսը-ը։

Տեսախցիկների ուսումնասիրմամբ պարզվել է, որ տարածքում եղած երկու անձանցից մեկը կրակ է բացել դպրոցի ուղղությամբ, իսկ մյուսը հավաքել է դատարկ պարկուճները։

Կասկածյալները ձերբակալվել են, նրանց մոտից առգրավվել է ապօրինի ատրճանակ և 14 փամփուշտ։ Ավելի ուշ նրանցից մեկն ազատ է արձակվել։

Նշենք, որ դպրոցի շենքը պատկանում է Բաքըրքոյ թաղամասի Սուրբ Աստվածածին եկեղեցու հիմնադրամին։ Շենքն օգտագործվում է Անատոլիայի մասնավոր ավագ դպրոցի կողմից։

Վերլուծական

Ամենաընթերցվածները