Թուրքիայում երեկ անցկացվել է նախագահական և խորհրդարանական ընտրություններ։ Քվեատուփերի 100 տոկոս հաշվարկից հետո Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հավաքել է ձայների 49,35 տոկոսը, ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն ապահովել է ընտրողների 45 տոկոսի աջակցությունը, հաղորդում է պետական TRT հեռուստաալիքը:
ATA դաշինքի թեկնածու Սինան Օգանը ստացել է 5,22%: Թեկնածու Մուհարեմ Ինջեն, ով հանել էր իր թեկնածությունը, ստացել է ձայների 0,43%-ը։ Ըստ ԿԸՀ-ի նրա հաշվին ձայները վավեր են։