Հետևեք մեզ։

Արմավիրի մարզում տղամարդը «ՆՈԱ» Ֆուտբոլի ակադեմիայից «Պոլիտրավմա հարցականով» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց

19:48, 24 հունվար 2025
Արմավիրի մարզում տղամարդը «ՆՈԱ» Ֆուտբոլի ակադեմիայից «Պոլիտրավմա հարցականով» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց

Հունվարի 20-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 17։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վաղարշապատի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Էջմիածին քաղաքի  ֆուտբոլի ակադեմիայում շինարարական աշխատանքներ կատարելիս բարձրությունից վայր ընկնելու հետևանքով «Պոլիտրավմա հարցականով» ախտորոշմամբ «Էջմիածին» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի տղամարդ, հաղորդում է Shamshyan.com-ը:

 

Օպերատիվորեն հիվանդանոց մեկնած ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները պարզել են, որ այդ տղամարդը Արարատի մարզի բնակիչ 67-ամյա Վարդան Գ․-ն է։

 

Պարզվել է նաև, որ Վարդան Գ․-ն այցելել է «ՆՈԱ» Ֆուտբոլի ակադեմիայում շինարարական աշխատանքի ընդունվելու վերաբերյալ պայմաններին ծանոթանալու, որի ժամանակ, բարձրանալով կիսակառույց շենքի աստիճաններով, ոտքը սայթաքել է և մոտ 2 մետր բարձրությունից վայր է ընկել բետոնե հատակին։

 

Դեպքի փաստով ոստիկանության Վաղարշապատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին։

Վերլուծական