Հետևեք մեզ։

Պուտինը Վլադիմիր Սոլովյովին շնորհել է «Վաստակավոր լրագրողի» կոչում

19:48, 24 հունվար 2025
Պուտինը Վլադիմիր Սոլովյովին շնորհել է «Վաստակավոր լրագրողի» կոչում

Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի Դաշնության վաստակավոր լրագրողի կոչում է շնորհել Ռուսաստանի ժուռնալիստների միության նախագահ Վլադիմիր Սոլովյովին, համապատասխան հրամանագիրը տեղադրված է իրավական ակտերի պաշտոնական հրապարակման կայքում։

«Lրագրության զարգացման գործում ունեցած վաստակի և երկար տարիների բեղմնավոր աշխատանքի համար «Ռուսաստանի Դաշնության վաստակավոր լրագրող» պատվավոր կոչում շնորհել Վլադիմիր Գենադիևիչ Սոլովյովին՝ «Ռուսաստանի լրագրողների միություն» համառուսաստանյան հասարակական կազմակերպության նախագահին»,- ասվում է փաստաթղթում։

Վերլուծական

Ամենաընթերցվածները