Ալիևը հեռախոսազրույցի ընթացքում շնորհավորել է Էրդողանին` Թուրքիայի նախագահական և խորհրդարանական ընտրությունների հաջող արդյունքների կապակցությամբ։ Այս մասին հայտնում է haqqin.az-ը՝ Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքին հղումով։
Նշենք, որ քվեատուփերի 100 տոկոս հաշվարկից հետո Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հավաքել է ձայների 49,35 տոկոսը, ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն ապահովել է ընտրողների 45 տոկոսի աջակցությունը։
Հետևեք Hayastan.news-ի տելեգրամյան ալիքին այստեղ