Հետևեք մեզ։

Ստամբուլ-Մոսկվա չվերթը լրացուցիչ վայրէջք է կատարել Աստրախանում

19:55, 24 հունվար 2025
Ստամբուլ-Մոսկվա չվերթը լրացուցիչ վայրէջք է կատարել Աստրախանում

Ստամբուլից Մոսկվա չվերթն իրականացնող  ինքնաթիռը, որը պատկանում Աերոֆլոտին, լրացուցիչ վայրէջք է կատարել Աստրախանի օդանավակայանում՝ օդանավի համակարգերից մեկի խնդրի պատճառով, այն կթռչի ժամը 2:00-ից հետո (Մոսկվայի ժամանակով 1:00-ից), հայտնում է ավիաընկերությունը։

«Թռիչքի անվտանգությունն ապահովելու նպատակով Ստամբուլ-Մոսկվա SU2131 չվերթի հրամանատարը հունվարի 24-ին լրացուցիչ վայրէջք է կատարել Աստրախանի օդանավակայանում՝ օդանավի համակարգերից մեկում առաջացած խնդրի պատճառով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Վերլուծական

Ամենաընթերցվածները