Հետևեք մեզ։

Հավանաբար, Հայաստանում լսել են աղմկահարույց ցինիկ հայտարարությունները՝ հայ բնակչությանը «մի քանի ցուրտ ձմեռների» պատրաստ լինելու խորհուրդների մասին․ Լավրով

20:19, 24 հունվար 2025
Հավանաբար, Հայաստանում լսել են  աղմկահարույց ցինիկ հայտարարությունները՝ հայ բնակչությանը «մի քանի ցուրտ ձմեռների» պատրաստ լինելու խորհուրդների մասին․ Լավրով

Ռուս-հայկական հարաբերությունները բարդ շրջան են ապրում. Սա մեծ մասամբ Արևմուտքի գործողությունների հետևանք է, որն անցած տարում մեծացրեց ճնշումը Հայաստանի վրա, դրդեց նրան քանդել ավանդական կապերը Ռուսաստանի հետ և պարտադրեց հայ ժողովրդին խորթ արժեքային ուղենիշներ։

Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ-ի պատասխաններում։

 

«Ցավոք, Հայաստանի հանրապետությունը հաճախ բարեհաճ էր արձագանքում ԱՄՆ-ի և ԵՄ-ի չհիմնավորված խոստումներին՝ Ռուսաստանին փոխարինելու վերաբերյալ։ Բայց ՀԱՊԿ-ը Հայաստանի անվտանգության հիմնաքարն է, և ԵԱՏՄ-ին անդամակցությունը նրա տնտեսական բարեկեցության բանալին է։Մենք բազմիցս հայտնել ենք մեր հայ ընկերներին, որ ո՛չ Վաշինգտոնը, ո՛չ Բրյուսելը իրականում չեն մտածում իրենց գործընկերների ճակատագրի և շահերի մասին։ Երևանը չէր կարող ուշադրություն չդարձնել անցյալ տարեվերջին Վրաստանում ծավալված իրադարձություններին»,-ասել է Լավրովը։ Հավանաբար Հայաստանում լսել են նաև աղմկահարույց ցինիկ հայտարարությունները՝ եվրոպացիների համար Երևանը Մոսկվայից «անջատելու» «նախագծի ցածր գնի» և հայ բնակչությանը «մի քանի ցուրտ ձմեռների» պատրաստ լինելու խորհուրդների մասին»,-ասել է Լավրովը: 

Վերլուծական

Ամենաընթերցվածները