Հետևեք մեզ։

«Սլովակիան Եվրոպա է». երկրում բողոքի ակցիաներ են`վարչապետի հրաժարականի պահանջով

01:44, 25 հունվար 2025
«Սլովակիան Եվրոպա է». երկրում բողոքի ակցիաներ են`վարչապետի հրաժարականի պահանջով

Սլովակիայի մի շարք քաղաքներում բողոքի ցույցեր են ընթանում գործող վարչապետ Ֆիցոյի և նրա կառավարության դեմ։

 

Ցուցարարների կարգախոսն է՝ «Սլովակիան Եվրոպա է»։

 

Բողոքի ակցիաներ են տեղի ունենում 20 քաղաքներում, որոնք կազմակերպվել են «Խաղաղություն հանուն Ուկրաինայի» նախաձեռնության և ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների կողմից։ Բրատիսլավայում, կազմակերպիչների հաշվարկներով, փողոց է դուրս եկել մոտ 60 հազար ցուցարար։ Ցուցարարների հիմնական պահանջը երկրի վարչապետի հրաժարականն է՝ նրա ռուսամետ քաղաքականության պատճառով։

Վերլուծական