Հետևեք մեզ։

Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում. իրավիճակը ճանապարհներին

22:48, 24 հունվար 2025
Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում. իրավիճակը ճանապարհներին

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ:

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։

Վարդենյաց լեռնանցքը (տեղում է ձյուն)կցորդիչով բեռնատարների համար երթևեկելի է անվաշղթաների կիրառման դեպքում։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

 

Լարսի մասին

 

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Վերլուծական

Ամենաընթերցվածները