Հետևեք մեզ։

Աստրախանում գնչուական համայնքն ամուuնացրել է 8-ամյա տղային և 13-ամյա աղջկան

02:00, 25 հունվար 2025
Աստրախանում գնչուական համայնքն ամուuնացրել է 8-ամյա տղային և 13-ամյա աղջկան

Աստրախանում գնչուական համայնքն ամուսնացրել է 8-ամյա տղային և 13-ամյա աղջկան։

Երեխաների հարսանիքը տեղի է ունեցել ռեստորանում՝ գնչուական ավանդույթների համաձայն:

Համացանցում հրապարակված տեսանյութում երեխաները հարսանեկան պար են պարում։

Ի դեպ, հուլիսին «Ռեգնում» լրատվական գործակալությունը հայտնել էր, որ Ստավրոպոլի մարզում 18-ամյա երիտասարդին բանտ է սպառնում «գնչուների ամուսնության» համար։ Նրա դեմ քրեական գործ է հարուցվել 15-ամյա զուգընկերոջ հետ սեռական հարաբերություն ունենալու համար։ Նրանց միջև ամուսնություն է կնքվել գնչուական սովորույթների համաձայն, բայց նման միությունն իրավական ուժ չունի:

Վերլուծական