Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունից հետո անօրինական ճանապարհով երկիր մուտք գործած ներգաղթյալների մի շարք խմբեր արտաքսվել են երկրից։
Այս մասին տեղեկությունը տարածվել է Սպիտակ տան սոցցանցային էջերում:
«Ինչպես խոստացել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, կոշտ միջոցներ են ձեռնարկվում ապօրինի ներգաղթի դեմ։ Ուժեղ ուղերձ է հղվել աշխարհին, որ նրանք, ովքեր անօրինական կերպով մուտք են գործում ԱՄՆ, կբախվեն լուրջ հետևանքների»,- ասվում է գրառման մեջ։
Թրամփի վարչակազմն արդեն սկսել է անօրինական ներգաղթյալների արտաքսումը, և հաղորդվում է, որ այդ գործընթացը կշարունակվի լայնամասշտաբ։