Հետևեք մեզ։

Մեքսիկան հրաժարվում է ընդունել ԱՄՆ-ից արտաքսվածների թռիչքները

07:25, 25 հունվար 2025
Մեքսիկան հրաժարվում է ընդունել ԱՄՆ-ից արտաքսվածների թռիչքները

ԱՄՆ պաշտպանության ոլորտից երկու պաշտոնյաների խոսքերով՝ Մեքսիկան արգելել է ԱՄՆ ռազմական ինքնաթիռին վայրէջք կատարել՝ գոնե ժամանակավորապես ձախողելով Թրամփի վարչակազմի՝ երկիր ներգաղթյալներին արտաքսելու ծրագրերը, գրում է NBC-ն։

 

Գվատեմալա մեկնող երկու ռազմաօդային ուժերի C-17 ինքնաթիռներ, որոնցում յուրաքանչյուրում մոտ 80 մարդ է եղել, հինգշաբթի գիշերը արտաքսյալներին դուրս են բերել ԱՄՆ-ից: 

 

Այս հոդվածի հրապարակումից հետո Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարոլին Լևիթը թվիթերում գրել է. «Երեկ Մեքսիկան ընդունել է ռեկորդային 4 արտաքսման թռիչք 1 օրում»։ Սպիտակ տան պաշտոնյան, սակայն, չի պարզաբանել՝ դրանք ռազմական, կոմերցիոն, թե մասնավոր թռիչքներ են։

 

Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումի կառավարությունը հայտարարել է, որ դեմ է Թրամփի «միակողմանի» գործողություններին՝ սահմանափակող ներգաղթի չափանիշները կիրառելու համար, այդ թվում՝ «մնա Մեքսիկայում» քաղաքականության վերականգնումը, որը ստիպում է միգրանտներին մնալ այդ երկրում, մինչ նրանք սպասում են ապաստանի հայցերի վճռին:

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները