Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անակնկալ այցով երեկ Գերմանիայից այցելել է Փարիզ՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպման:
Հանդիմանը հաջորդել է Մակրոնի ու Զելենսկու համատեղ հայտարարությունը, որտեղ Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան առաջիկա շաբաթներին տասնյակ զրահապատ մեքենաներ և թեթև տանկեր, այդ թվում՝ AMX-10 RC ծանր զրահամեքենաներ կտրամադրի Կիևին: «Ֆրանսիան իր ջանքերը կենտրոնացնում է Ուկրաինայի հակաօդային պաշտպանության կարողություններին աջակցելու վրա», -ասել է Մակրոնը: Բացի այդ, Ֆրանսիան Ուկրաինային խոստացել է տրամադրել է նաև քաղաքացիական աջակցություն, այդ թվում՝ ֆինանսական, հումանիտար և արտակարգ:
Եվրոպական այցի շրջանակներում Զելենսկին եղել է նաև Հռոմում և Բեռլինում, իսկ Վատիկանում հանդիպել է Հռոմի Ֆրանցիսկոս պապի հետ: