Հետևեք մեզ։

Ադրբեջանում Իրանի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է ԱԳՆ

13:12, 25 հունվար 2025
Ադրբեջանում Իրանի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է ԱԳՆ

Ադրբեջանում Իրանի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Սեյիդ Ջաֆար Աղայի Մարյանին կանչել են  արտաքին գործերի նախարարություն։

Այս մասին տեղեկություն է հրապարակել Ադրբեջանի ԱԳՆ-ն։

Հաղորդագրության համաձայն՝ հանդիպման ընթացքում բողոքներ են արտահայտվել կառավարությանը մոտ կանգնած իրանական մամուլի կազմակերպություններում Ադրբեջանի և երկրի ղեկավարության դեմ վերջին շրջանում արված հրապարակումների առնչությամբ։

Ընդգծվել է, որ նման քայլերը միտված են վնասելու երկու երկրների հարաբերություններին, և որ անհրաժեշտ է դրանք կանխել։

Իրանի գործերի ժամանակավոր հավատարմատարը ափսոսանք է հայտնել որոշ տհաճ հայտարարությունների և արարքների համար և խոստացել այդ հարցը ներկայացնել իր երկրի իրավասու մարմինների ուշադրությանը։

Վերլուծական